Ես չեմ պատրաստվում լինել Պուտինի կամ Մադուրոյի նման. Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան իր ելույթում հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Լապորտայի խոսքերով, եթե նա հաղթի կատալոնական ակումբի առաջիկա նախագահական ընտրություններում, ապա այլևս չի առաջադրվի, և դա կլինի իր վերջին պաշտոնավարումը։

«Ես չեմ պատրաստվում լինել Պուտինի, կամ Մադուրոյի նման։ Առաջնորդները պետք է պաշտոնավարեն միայն երկու ժամկետով։ Դրանից ավելին անառողջ է»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում «Mundo Deportivo»-ն։

Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականին։ Նա նախկինում արդեն հայտարարել էր վերընտրվելու մտադրության մասին։ «Բարսելոնայի» հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2026 թվականին։ Ակումբի կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը երկու անընդմեջ ժամկետից ավելի զբաղեցնելն արգելվում է։

Leave a Comment