«Բավարիան» պաշտոնապես հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն բավարարել է ակումբի բողոքարկումը և կրճատել հարձակվող Լուիս Դիասի որակազրկման ժամկետը Չեմպիոնների լիգայում: Երեք խաղի փոխարեն կոլումբիացին բաց կթողնի երկուսը:
Գերմանական գրանդի եզրային հարձակվողն արդեն բաց է թողել լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումը «Արսենալի» դեմ (3:1): Նա չի մասնակցի նաև դեկտեմբերի 9-ին կայանալիք 6-րդ տուրի՝ «Սպորտինգի» դեմ մրցավեճին, որից հետո կկարողանա վերադառնալ խաղադաշտ։
Հիշեցնենք, որ Դիասը ուղիղ կարմիր քարտ էր ստացել 4-րդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղի (1:2) առաջին խաղակեսի վերջնամասում (45+3-րդ րոպե)՝ մրցակցի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի նկատմամբ կոպիտ խախտման համար։ Այդ դրվագում փարիզյան թիմի ֆուտբոլիստը ստացել էր կոճի հոդախախտ։