Մախաչևի մենեջերը նշել է նրա համար ամենավտանգավոր մրցակցին

Ամերիկացի MMA մենեջեր Ալի Աբդել-Ազիզը նիգերիացի Կամարու Ուսմանին անվանել է կիսածանր քաշային կարգում UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Իսլամ Մախաչևի համար ամենավտանգավոր մրցակիցը։

«Ուսմանը կարող է պայքարել, կարող է կանգնած մարտնչել։ Կարծում եք, Իսլամը դուրս կգ՞ա ռինգ և գետնին կտապալի նրան, ինչպես Մադդալենային։ Իհարկե, ոչ։ Ես մարզվել եմ թե՛ Իսլամի, թե՛ Կամարուի հետ։ Ես ասում եմ ձեզ՝ Ուսմանն Իսլամի համար ամենավտանգավոր մրցակիցն է։ Ինձ չի հետաքրքրում, թե քանի տարեկան է Կամարուն։ Որովհետև Կամարուն սևամորթ է, ներեցեք։ Նա ատլետիկ է, նա պարզապես ուրիշ է։ Բացի դրանից, նա հաղթողի մտածելակերպ ունի», — հայտարարել է Աբդել-Ազիզը MMA Junkie-ի հետ զրույցում։

Մախաչևն ՄՄԱ-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Կամարու Ուսմանը 25 մենամարտում ունի 21 հաղթանակ։

Leave a Comment