Ուշակովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև նոր գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին

Անհրաժեշտության դեպքում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի մասին կարող է շատ արագ համաձայնեցվել, սակայն մինչ օրս Մոսկվան դրա վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացել, նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում։

«Ամեն ինչ հնարավոր է։ Մենք Անքորիջի վերաբերյալ համաձայնության եկանք բառացիորեն երեք կամ չորս օրում։ Այսպիսով, սկզբունքորեն, ամեն ինչ հնարավոր է։ Սակայն մինչ օրս որևէ ազդանշան չի ստացվել, մենք որևէ մեկը չենք տեսնում», – ասել է նա՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև նոր գագաթնաժողովի հնարավորությունը։

Leave a Comment