Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լավ է ճանաչում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին, և նրանց զրույցը իսկապես բարեկամական էր։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Պուտինը լավ է ճանաչում Ուիտկոֆին», – նշել է Ուշակովը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահը և ԱՄՆ հատուկ բանագնացը արդեն վեց անգամ հանդիպել են։ «Նրանց զրույցը իսկապես բարեկամական է։ Եվ նրանք արդեն հասկանում են միմյանց կես խոսքից», – հավելել է օգնականը։
Տարվա սկզբից Պուտինի և Ուիտկոֆի միջև վեցերորդ հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում դեկտեմբերի 2-ին և նվիրված է եղել ուկրաինական խաղաղության գործընթացի ասպեկտներին։ Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ հանդիպումը «շատ օգտակար» էր և տևել է հինգ ժամ, քանի որ նրանք «պետք է քննարկեին» ԱՄՆ-ի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի յուրաքանչյուր կետը։