ՖԻԲԱ-ն թարմացրել է բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը մնացել է 93-րդ տեղում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն օրեր առաջ Եվրոբասկետ-2029-ի նախընտրական առաջին փուլի B խմբում 2 մեկնարկային խաղ էր անցկացրել: Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս 88-98 հաշվով պարտվել էր Բուլղարիայի թիմին, իսկ տանը 62-74 հաշվով զիջել Նորվեգիայի հավաքականին:
ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ը
1.ԱՄՆ
2.Գերմանիա
3.Սերբիա
4.Ֆրանսիա
5.Կանադա
6.Ավստրալիա
7.Իսպանիա
8.Արգենտինա
9.Լիտվա
10.Բրազիլիա