Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան կբոյկոտեն Եվրատեսիլն՝ Իսրայելի մասնակցության պատճառով

Իսպանիան, Նիդերլանդները, Իռլանդիան և Սլովենիան կբոյկոտեն Եվրատեսիլն՝ Իսրայելի մասնակցության պատճառով

5 դեկտեմբերի 2025 – 18:50 AMT

PanARMENIAN.NetԻսպանիան, Նիդերանդները, Իռլանդիան և Սլովենիան հայտարարել են, որ չեն մասնակցի «Եվրատեսիլ 2026» մրցույթին` Իսրայելի մասնակցության պատճառով։

Դեկտեմբերի 4‑ին Ժնևում տեղի է ունեցել Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամների գլխավոր ժողովը, որը կազմակերպում է այս մրցույթը։ Reuters‑ի տվյալներով, տվյալ չորս երկրների ներկայացուցիչները պահանջել են, որ այդ նիստում անցկացվի գաղտնի քվեարկություն Իսրայելի մասնակցության հարցով, հայտնում է Meduza-ն։

Իսրայելին կասկածում են ձայների հաշվարկման մանիպուլյացիաների մեջ հօգուտ իր 2025 թվականի մասնակից Յուվալ Ռաֆայելի։ Նա վերապրել է ՀԱՄԱՍ–ի հարձակումը Nova երաժշտական փառատոնի վրա 2023–ի հոկտեմբերին։

«Եվրատեսիլ 2025»-ի որոշ մասնակիցներ գտել են, որ Իսրայելը խախտել է կանոնները։ Նրանք նաև ասել են, որ կբոյկոտեն մրցույթը, եթե Իսրայլը մասնակցի՝ Գազայում պատերազմի պատճառով։

Իսկ Գերմանիան, որը հանդիսանում է մրցույթի խոշոր հովանավորներից մեկը, հայտարարել էր, որ չի մասնակցի, եթե Իսրայելին թույլ չտան մասնակցել։

ԵՀՄ‑ն որոշել է չկազմակերպել քվեարկություն և հայտնել է, որ ընդունել է կանոններ, որոնք կանխարգելում են կառավարության ներգրավվածությունը մրցույթի վրա։

Leave a Comment