Ի՞նչ դառնանք, երբ մեծանանք․ երեխաները հարցնում են գործատուներին

«Պատրաստվելով ապագայի աշխատանքային շուկային» թեմայով պանելային քննարկումն այս անգամ 11-14 տարեկան երեխաներին հասկանալի լեզվով, նրանց աշխարհընկալման մեջ փոփոխություն մտցնելու ակնկալիքով էր։ «Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամը մարզերում բնակվող 30 երեխայի հրավիրել էր մայրաքաղաք՝ հարցնելու՝ ի՞նչ մասնագիտություն եք ցանկանում ընտրել։ Այս հարցի պատասխանը աստիճանաբար ավելի բարդ է դառնում՝ ասում են մի շարք առաջատար ընկերությունների աշխատակից-գործատուներ։ Նրանք հորդորում են ի սկզբանե պատկերացնել, թե ինչպես է փոխվել նոր աշխարհը և ինչ դեր կարող են ունենալ երեխաներն այնտեղ ապագայում։

Leave a Comment