Ուիլֆրիդ Նենսին նշանակվել է շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բրենդան Ռոջերսին փոխարինած մասնագետի հետ ստորագրվել է 2,5 տարվա պայմանագիր:
47-ամյա Նենսին մինչ այս գլխավորում էր ամերիկյան «Քոլամբուս Քրյուն», որի հետ նվաճել էր MLS-ի գավաթը և Լիգայի գավաթը, նաև 2024 թվականին ճանաչվել MLS-ի տարվա լավագույն մարզիչ։