https://arm.sputniknews.ru/20251205/nvor-arajyntac-mvoskvaji-ev-delii-haraberutjunnerum-inch-en-pajmanavvorvel-putinn-u-mvodin-96572466.html
Նոր առաջընթաց Մոսկվայի և Դելիի հարաբերություններում. ինչ են պայմանավորվել Պուտինն ու Մոդին
Նոր առաջընթաց Մոսկվայի և Դելիի հարաբերություններում. ինչ են պայմանավորվել Պուտինն ու Մոդին
Sputnik Արմենիա
Հայդարաբադի պալատում անցկացված բանակցություններն ավելի քան 2 ժամ են տևել: Մոսկվան գոհ է Նյու Դելիում հնդիկ գործընկերների հետ բանակցությունների արդյունքներից։ 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T14:42+0400
2025-12-05T14:42+0400
2025-12-05T14:45+0400
ռուսաստան
հնդկաստան
վլադիմիր պուտին
նարենդրա մոդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96567603_0:160:3076:1890_1920x0_80_0_0_ac6b4db576bbf5ca9bca2ec4a746163a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-հնդկական բանակցություններն անցել են կառուցողական և բարեկամական մթնոլորտում: Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները` Վլադիմիր Պուտինն ու Նարենդրա Մոդին, ստորագրել են համաձայնագրերի պատկառելի փաթեթ, որոնցից շատերն ուղղված են տնտեսական համագործակցության ընդլայնմանը:Բանակցությունների հիմնական արդյունքները ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Մոդին Պուտինին և Ռուսաստանի պատվիրակությանը ռուսերենով է շնորհակալություն հայտնել Հնդկաստան այցելելու համար:«Добрый день»,-համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ասել է նա՝ Պուտինին անվանելով «սիրելի ընկեր»:Հնդկաստանի վարչապետը պատմել է, որ ՌԴ նախագահը 25 տարի առաջ դրել է երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմքը: Նա ՌԴ առաջնորդին անվանել է հմուտ ղեկավար և շնորհակալություն հայտնել Հնդկաստանի հետ անդադար նվիրված աշխատելու համար:Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունների ներկա փուլը պատմական է, հիմնված խոր վստահության վրա և միշտ դիմանում է ժամանակի փորձությանը: ՌԴ-ն և Հնդկաստանը պայմանավորվել են ամրապնդել մշակութային և հումանիտար համագործակցությունը։Երեկ Պուտինը Հնդկաստան է ժամանել երկօրյա պետական այցով: Նույն օրը նա ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել Մոդիի հետ։ Հնդկաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին անձամբ է դիմավորել օդանավակայանում։
հնդկաստան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96567603_173:0:2904:2048_1920x0_80_0_0_8fb315d3a1a03ea99962ff162eba5cd3.jpg
ռուսաստան, հնդկաստան, վլադիմիր պուտին, նարենդրա մոդի, видео
ռուսաստան, հնդկաստան, վլադիմիր պուտին, նարենդրա մոդի, видео
Հայդարաբադի պալատում անցկացված բանակցություններն ավելի քան 2 ժամ են տևել: Մոսկվան գոհ է Նյու Դելիում հնդիկ գործընկերների հետ բանակցությունների արդյունքներից։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ռուս-հնդկական բանակցություններն անցել են կառուցողական և բարեկամական մթնոլորտում: Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները` Վլադիմիր Պուտինն ու Նարենդրա Մոդին, ստորագրել են համաձայնագրերի պատկառելի փաթեթ, որոնցից շատերն ուղղված են տնտեսական համագործակցության ընդլայնմանը:
Բանակցությունների հիմնական արդյունքները ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մոդին Պուտինին և Ռուսաստանի պատվիրակությանը ռուսերենով է շնորհակալություն հայտնել Հնդկաստան այցելելու համար:
«Добрый день»,-համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո ասել է նա՝ Պուտինին անվանելով «սիրելի ընկեր»:
Հնդկաստանի վարչապետը պատմել է, որ ՌԴ նախագահը 25 տարի առաջ դրել է երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմքը: Նա ՌԴ առաջնորդին անվանել է հմուտ ղեկավար և շնորհակալություն հայտնել Հնդկաստանի հետ անդադար նվիրված աշխատելու համար:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունների ներկա փուլը պատմական է, հիմնված խոր վստահության վրա և միշտ դիմանում է ժամանակի փորձությանը: ՌԴ-ն և Հնդկաստանը պայմանավորվել են ամրապնդել մշակութային և հումանիտար համագործակցությունը։