CIES․ Հայ ֆուտբոլիստը՝ ամենաորակյալ փոխանցումով Մ23 պաշտպանների թվում

Հայաստանի ազգային հավաքականի և խորվաթական «Օսիեկի» ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնի (CIES) վարկածով ընդգրկվել է ամենաորակյալ առաջին փոխանցումով մինչև 23 տարեկան պաշտպանների թոփ-50-ում։

22-ամյա Մկրտչյանը 41-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշային ցուցակում։ Հաշվի են առնվել աշխարհի 52 լիգաների խաղացողների տվյալները։

Ըստ հետազոտության՝ հայ պաշտպանը մեկ խաղում միջինը կատարում է 6.2 գրոհ կառուցող փոխանցում՝ 67.4 տոկոս ճշգրտությամբ։

Ստյոպա Մկրտչյանը 2023թ. հուլիսից է խաղում «Օսիեկում», որի կազմում 15 հանդիպում է անցկացրել այս մրցաշրջանում։ Հայաստանի հավաքականում պաշտպանը նորամուտը նշել է 2022 թվականին։ Transfermarkt-ը 500 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Leave a Comment