Թրամփը Սոմալիից ներգաղթածներին «աղբ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խստացրել է իր հակամիգրացիոն հռետորաբանությունը՝ կառավարության նիստում Սոմալիից եկած մարդկանց մի քանի անգամ անվանելով «աղբ»։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ սա Թրամփի երկարաժամկետ հռետորաբանության շարունակությունն է, որը սկսվել էր դեռ իր նախագահական քարոզարշավի մեկնարկին՝ Մեքսիկայից եկող մարդկանց «բռնաբարողներ» որակելով։ Նա նախկինում նաև Աֆրիկայի մի շարք երկրներ անվանել էր «աղբանոցներ»։

Նիստի ավարտին Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ում ապրող շուրջ 260 հազար սոմալիամերիկացիներ «պետք է վերադառնան այնտեղ, որտեղից եկել են»։ Նախագահի խոսքերին նախարարները արձագանքել են ծափերով․ փոխնախագահ Ջեյդի Վանսը ողջույնի նշանով բարձրացրել է բռունցքը, իսկ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է․ «Շատ ճիշտ է»։

Leave a Comment