Նրանք ԱԱ-2026-ի ամենատաղանդավոր թիմն են և հաղթելու գլխավոր ֆավորիտը․ Պիկե — Armsport.am

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն Ֆրանսիայի հավաքականին համարում է աշխարհի 2026 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտը։

«Անկեղծ ասած, կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր խաղացողին առանձին դիտարկենք, Ֆրանսիան այս աշխարհի առաջնության ամենատաղանդավոր թիմն է և հաղթելու գլխավոր ֆավորիտը։ Նրանք դուրս են եկել եզրափակիչ վերջին երկու խաղարկություններում՝ հաղթելով 2018-ին և պարտվելով 2022-ին։ Թղթի վրա նրանք լավագույն թիմն են, լավագույն կազմը։ Բայց մենք ֆուտբոլում բազմաթիվ անգամներ տեսել ենք, որ մեծ անունները բավարար չեն հաղթելու համար։

Դուք պետք է կառուցեք մի թիմ, որտեղ խաղացողները իսկապես միասնական են, լավ են շփվում, հասկանում են միմյանց խաղադաշտում և արդյունավետորեն համագործակցում են մարտավարական առումով՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման մեջ։ Եվ սա է ֆուտբոլը դարձնում այդքան գեղեցիկ. երբեք չգիտես, թե ինչ է պատահելու։ Նույնիսկ եթե թղթի վրա դու ֆավորիտ ես, ցանկացած թիմ կարող է հաղթել քեզ»,- Պիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հաջորդ ամռանը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Արգենտինան գործող աշխարհի չեմպիոնն է: Կատարում կայացած աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը մրցեց Ֆրանսիայի հետ: Հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, սակայն «ալբիսելեստեն» ավելի դիպուկ գտնվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (4:2):

Leave a Comment