Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվեց երկու ամսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Նրանք մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ:

Փաստաբան Արսեն Բաբայանը լրատվամիջոցների ասել է, որ խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցների մեկի մասին է: Նա «անհեթեթ» է որակել 7 տարվա վաղեմության մեղադրանքը։

Leave a Comment