
Իսրայելը կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Դրան ի պատասխան՝ Նիդերլանդները, Իռլանդիան, Իսպանիան եւ Սլովենիան հրաժարվել են մրցույթին մասնակցելուց, հայտնում է BBC-ին։
Այս երկրները կոչ էին անում հեռացնել Իսրայելը «Եվրատեսիլ»-ից Գազայում հումանիտար իրավիճակի համար, ինչպես նաեւ մրցույթի քվեարկության համակարգը մանիպուլացնելու կասկածների պատճառով։
Նրանք Եվրոպական հեռարձակողների միությանը կոչ էին անում Իսրայելի հարցով գաղտնի քվեարկություն անցկացնել, սակայն Ժնեւում անցկացված միության համաժողովը նախօրեին որոշել է քվեարկության նոր կանոններ սահմանել։