11:21 05.12.2025 (Թարմացված է: 11:22 05.12.2025)
Բաժանորդագրվել
Բենուա Պայանը լուսանկար է հրապարակել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանն ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Այս մասին քաղաքապետը հայտել է X-ի իր միկրոբլոգում։
Գրառմանը կից Պայանը նաև լուսանկարներ է հրապարակել Գարեգին Երկրորդի հետ։
«Այսօր առավոտյան մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Ես հիշեցրել եմ նրան պատմական ամուր և հավերժական կապերի մասին, որոնք կապում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի»,- գրել է քաղաքապետը։