Ներկայիս վարչախումը պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք. Սերգեյ Հարությունյան

5 Դեկտեմբերի, 2025

«Որևէ կոնկրետ ցուցմունք չկա  Արշակ Սրբազանի վերաբերյալ։ Ներկայիս  վարչախումը պարզապես առաջնորդվում է  այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դատարանում այս պահին ընթանում է  Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Դատավորն է՝ Մասիս Մելքոնյանը։

Հարությունյանը նշեց, որ այս ամենին չպետք է վերաբերել որպես փաստեր, իրավաբանություն, այլ եկեղեցու դեմ արշավի շարունակություն. «Երեք Սրբազանները կալանավայրում են, փորձում են չորրորդ Սրբազանին էլ տանել»։

Նա ընգդծեց, որ ներկայիս վարչախմբի օրերին ամեն ինչ հնարավոր է, այս իրավապահ համակարգից ամեն ինչ սպասելի է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment