Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել գավաթային խաղում

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ինտերը» սեփական դաշտում 5-1 հաշվով հաղթել է Բ Սերիան ներկայացնող «Վենեցիային»։

75-րդ րոպեին ասիստգոլային փոխանցում է կատարել Հենրիխ Մխիթարյանը։

36-ամյա ֆուտբոլիստը 46-րդ րոպեին է փոխարինման դուրս եկել։ Նա վնասվածքի պատճառով շուրջ մեկ ամիս չէր մասնակցել հանդիպումների։

Քրիստիան Կիվուի թիմը դուրս է եկել գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Leave a Comment