Քոչարյանը եթե Մեղրին հանձներ՝ Հայաստան չէր մնալու․ մինչև գերեզման կապացուցեն՝ կույս են․ Շիրինյան

ՔԺԿ նախագահ, քաղաքագետ Լևոն
Շիրինյանի կարծիքով՝ տարիներ շարունակ գործել է ռուսական ագենտուրա՝ հայ պաշտոնյաների
ուսադիրի տակ
: «Հարցը պարզ է, բայց
երբ ուզում են կաթողիկոսի նման կույս խաղալ, ամեն ինչ խճճվում է։ Կյանքն ապացուցում
է, որ գանձագողը ոչինչ էլ չի ընդունում։ Երբ մարդը գողությամբ է զբաղվել՝ ինչ ասես
դրան
»,- Civic.am-ի հետ զրույցում
ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ որպես ռուսական ագենտուրայի շերտեր, նախկին
ղեկավարները հայրենիք են հանձնել
: «Ժողովուրդը թող հերթական
անգամ տեսնի՝ ով է իրեն կառավարել, ինչո՞ւ են այդպիսի զավակներ դաստիարակվել, որ կյանք
են տվել օտար պետության համար։ Հայության մեջ ռուսների համար դավաճանություն անելը
նաև ձրի է
»,- ասաց նա՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հրապարակված
փաստաթղթերին։

Քաղաքագետը հիշեցնում է՝ Մոսկվայից հայ օլիգարխները ոհմակի նման
հարձակվում են հայ ժողովրդի վրա
. «Սրանք հիմա մինչև մահուգերեզման
պետք է ապացուցեն, որ իրենք չեն, կույս են։ Եղբայր, փաստաթղթեր կան, դու արե՞լ ես դա,
թե՞ չէ։ Հիմա պետք է Զորի Բալայանը հարցազրույց տա, Լևոն Տեր-Պետրոսյանը
՝ իր միջավայրով»։

Լևոն Շիրինյանի խոսքով՝ նախկինները բանակցել են հող հանձնելու
շուրջ
: «Մեղրին հանձնեին՝ Հայաստան
չէր լինի
»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

 

Leave a Comment