Փաստաբան Արսեն Բաբայանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է կատարել, որում նշվում է, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ սրբազանին։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):