Մբապեն շրջանցեց Ռոնալդուին. ֆրանսիացին նոր ցուցանիշ է գրանցել



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Իսպանիայի առաջնության «Ատլետիկի» դեմ խաղում (3:0) դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ գրանցել է պատմական ցուցանիշ։

Ֆրանսիացի ֆուտբոլիստն օրացուցային տարվա ընթացքում իր գոլերի թիվը հասցրել է 62-ի։ Այս ցուցանիշով նա բարձրացել է 10-րդ հորիզոնական պատմության լավագույն ռմբարկուների ցանկում (մեկ տարվա կտրվածքով)՝ գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի 2014 թվականի արդյունքը (61 գոլ)։

Մբապեի հաջորդ նպատակն է Ռոնալդուի մյուս ցուցանիշները շրջանցելը՝ 63 գոլ (2012թ․) և 69 գոլ (2013թ․)։

Բացարձակ ռեկորդը պատկանում է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ով 2012 թվականին «Բարսելոնայի» կազմում խփել է 91 գնդակ։

26-ամյա Մբապեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfer



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment