
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Այլ մանրամասներ չկան:
Նշենք, որ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չորրորդ սրբազանն է, ում ձերբակալել է այս իշխանությունը: Այս պահին կալանավորված են արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանը: