ԱԱԾ-ն ՔԿ շենքում ձերբակալել է Արշակ սրբազանին – Armenia Today

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, հայտարարել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա ավելի ուշ հայտարարել է, որ Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի:

Հոկտեմբերի 25-ին Armenian WikiLeaks տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, թե «արքեպիսկոպոսը սեռական կապի մեջ է իր քեռակնոջ հետ»։ Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար արքեպիսկոպոսի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։ Դատախազությունից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ հաղորդմանն ընթացք է տրվել։

Արքեպիսկոպոսը զրպարտություն և հերյուրանք էր անվանել տեսանյութը՝ նշելով, որ այն ուղղված է իր և եկեղեցու դեմ: Դեկտեմբերի 1-ին հրավիրած մամուլի ասուլիսում Մայր Աթոռի դիվանապետը վերահաստատել էր իրեն վերագրվող տեսանյութերի կեղծ լինելը։

 

Leave a Comment