
ԵՄ հանձնակատարի հայտարարությունը, թե պատրաստ են օժանդակել Հայաստանի էլեկտրացանցերը տարածաշրջանային՝ մասնավորապես Վրաստանի եւ Թուրքիայի հաղորդման գծերին միանալու հարցում, որեւէ կապ չունի ՀԷՑ-ի կառավարման խնդիրների հետ, «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ ՀԷՑ-ի կառավարման խնդրի մասին կառավարության դիրքորոշումն ինքն արդեն ներկայացրել է։ Տարբերակները երկուսն են։
«Տարբերակ առաջին՝ դա դառնում է պետական ամբողջությամբ սեփականություն և հանձնվում է հավատարմագրված կառավարման, երկրորդ տարբերակը՝ մասնավորեցվում է ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարման փորձ ունեցող ընկերության»։
Վարչապետի համար ցանկալին առաջին տարբերակն է։ Սակայն այս տարբերակի դեպքում «նաև վճարումներ պետք է արվեն։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ՀԷՑ-ի համար ինչ օբյեկտիվ գին կորոշվի։
«Եթե այդ գինը տանելի կլինի պետական բյուջեի համար, ես կնախընտրեմ, որ դա լինի 100 % պետական սեփականություն և հանձնվի պրոֆեսիոնալ ընկերության հավատարմագրված կառավարման»,-ասել է վարչապետը։