«Դա ուղղակի պահանջի ժանր չէ, մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել և կաթողիկոսը պետք է գնա այդտեղից». Փաշինյան

«Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ եկեղեցու դեմ գործող անձը Կտրիճ Ներսիսյանն է, այն միջավայրը, որը գործում է հակահոգևոր և հակաեկեղեցական տրամաբանությամբ: Կարծում եմ՝ հենց նրանց ներկայությունը Մայր Աթոռում ամենաշատն է վիրավորում Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների, այդ թվում՝ իմ հոգևոր զգացումները», – ասաց վարչապետը:

«Դա ուղղակի պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է կտրիճ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել և նա պետք է գնա այդտեղից, այսինքն էստեղ ընտրության հարց չէ՝ կտա հրաժարական, թե չի տա, ինքը պետք է գնա այդտեղից», հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ բարձրացած աղմուկի մասին հարցին, Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ աղմուկն առողջացնող է, ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից ու հրապարակային քննարկումներից խուսափեն»:

Leave a Comment