ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն հաստատվում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»
հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» որոշումը:
Iravaban.net-ը ներկայացնում է հոգաբարձուների խորհրդի նորընտիր կազմը։
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Արայիկ Հարությունյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Ռուբեն Սիմոնյան – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Խաչատուր Խաչիկյան – ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Կարեն Ղարիբյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ալեքսանդր Եսայան – «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ)
Արմեն Ստեփանյան – Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հովհաննես Վահրամյան – «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Յուրի Աֆրիկյան – «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Մեսրոպ Հակոբյան – «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Սեյրան Ավետիսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ
Կառլեն Բեգոյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի դոցենտ, տ. գ. թ.
Արմեն Հովհաննիսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ.
Ոստանիկ Մարուխյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ.
Վազգեն Մելիքյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ., ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մարի Հովհաննիսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Գևորգ Զադոյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Քրիստինա Թովմասյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող
Էրիկ Մովսեսյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող
Մանե Հայրապետյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանող