ՀՀ կառավարութան ընդունված «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ առաջարկվում է պիլոտավորել նոր չափորոշիչների հիման վրա խրախուսման համակարգ՝ կատարողականի գնահատումների միջոցով։
Հաշվի առնելով, որ պետական կառավարման մարմինները արդեն իսկ գնահատվել են 2025 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով, անհրաժեշտություն է առաջացել կիրարկել նշյալ որոշման կատարումը՝ խրախուսման ֆոնդ հատկացնելով պետական մարմիններին։ Այս հարցը կառավարության նիստում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նշվեց, որ նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև խրախուսված աշխատակիցների համար գիտական և կրթական կարողությունների զարգացման վրա ներդրումների կատարումը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի գրավիչ ու մրցունակ պետք է լինի: «Պետական աշխատանքի հարգը պետք է շարունակաբար ավելանա, իհարկե մենք պարտավոր ենք յուրաքանչյուր քաղաքացու վերաբերվել որպես գործատուի »,-ընդգծեց նա:
Անդրադարձ եղավ նաեւ աղքատության հաղթահարման խնդրին: Փաշինյանն ասաց, որ մարդկանց ծայրահեղ աղքատությունը կհաղթահարվի միայն կրթության ճանապարհով գնալու դեպքում: «Մինչեւ իրականությանը չառերեսվենք, հոտընկայս կենացների բարձրությունից չիջնենք, չի ստացվի ոչ մի բան…»,-ասաց նա:
Կառավարության նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: