Շիրակի 1/68 շենքում տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու և հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը ժամանակավորապես արգելվում է հետևյալ ուղղություններով․
* Շիրակ–Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ–Շարուրի փողոցների խաչմերուկ (այդ թվում նաև՝ հետադարձ ուղղությամբ),
Շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից խուսափելու համար բեռնատարների վարորդներին հորդորում ենք նախապես շրջանցել Շիրակի փողոցը նաև՝
* Շիրակ–Հյուսիս–Հարավ ավտոմայրուղուց մուտք գործելիս,
* Արտաշիսյան–Բագրատունյաց փողոցների խաչմերուկից դեպի Արտաշիսյան–Շիրակ փողոցների խաչմերուկ երթևեկելիս։
Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, պահպանել սահմանափակումները՝ ապահովելով տարածքի անվտանգությունը։