ԱՄՆ Պետդեպարտամենտը վերանվանել է Վաշինգտոնում գտնվող Միացյալ Նահանգների Խաղաղության Ինստիտուտը (USIP)՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Պետդեպարտամենտը վերանվանել է նախկին Խաղաղության ինստիտուտը՝ մեր երկրի պատմության մեծագույն բանակցողին արտացոլելու համար։ Բարի գալուստ Դոնալդ Թրամփի Խաղաղության ինստիտուտ», – ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը կցել է նաև ինստիտուտի շենքի լուսանկարը, որտեղ առաջին անգամ հայտնվել է Սպիտակ տան ղեկավարի անունով գրությունը։
CNN հեռուստաալիքի հաղորդմամբ, այս տարվա սկզբին Թրամփի վարչակազմը փաստացի փակել է ինստիտուտը՝ բյուջետային պատճառներով։ Հաստատությունը ստեղծվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1984 թվականին՝ միջազգային հակամարտությունները լուծելու համար։