ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ստանձնել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու դժվարին առաքելությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սա բարդ խնդիր է և դժվարին առաքելություն, որը ստանձնել է Թրամփի վարչակազմը։ Ես սա ասում եմ առանց որևէ հեգնանքի», – ասել է Պուտինը India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին և ամերիկացի առաջնորդի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։