Բրյուսովի համալսարանում ուսանողուհիների միջև ծեծկռտուքն ավարտվել է ձերբակալությամբ․ ԶԼՄ

Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է ձերբակալությամբ, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ դեկտեմբերի 3-ին դասամիջոցի ժամանակ Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջև ծագել է տևական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկռտուքի և կռվի։

Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլև բավականին երկար ժամանակ տեւած ծեծկռտուքի եւ քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ եւ ջուր են ցողել, մազեր պոկել, նշել է թերթը։

«Այս ամբողջ անկարգության պատասխանատու դեմքը Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժ/պ Լևոն Սարգսյանն է։ Վերջինս ի զորու չէ ֆակուլտետում ապահովել տարրական կարգապահություն, կանխարգելելու ուսանողների միջեւ աճող լարվածությունը եւ ստեղծելու առողջ միջավայր»,- գրել է թերթը։

 

 

Leave a Comment