Ոստիկանությունը լայնածավալ գործողություն է անցկացնում Գերմանիայի արևմտյան մասում գտնվող Մյոնխենգլադբախի (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) կենտրոնում՝ ռումբի սպառնալիքի մասին հաղորդագրություններից հետո։ Մարդկանց տարհանում են մոտակա շենքերից։ Այս մասին հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով ոստիկանության խոսնակին։
Ահազանգը ոստիկանությունը ստացել է չորեքշաբթի օրը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները շրջափակել են քաղաքի կենտրոնում գտնվող Բիսմարկպլաց հրապարակը։ Ոստիկանության խոսնակը Bild-ին հաստատել է սպառնալիքի և պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համար շներ ներգրավելու մասի։ Նա լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։
Բիսմարկպլացի փակումը զգալի խափանումներ է առաջացնում երթևեկության մեջ Մյոնխենգլադբախի կենտրոնում։ Ոստիկանությունը բացատրել է, որ մի քանի փողոցներ կփակվեն։ Սա նաև կազդի հասարակական տրանսպորտի վրա, քանի որ ավտոբուսային երթուղիներն անցնում են Բիսմարկպլացով։