Ինտերը չի փրկվի. ՖԻՖԱ-ի նվերը Լիվերպուլին

ՖԻՖԱ-ն փոփոխել է այն վերջնաժամկետը, երբ ակումբները պարտավոր են բաց թողնել իրենց ֆուտբոլիստներին՝ Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը (AFCON) մասնակցելու համար։

​Նախապես սահմանված դեկտեմբերի 8-ի փոխարեն՝ ժամկետը տեղափոխվել է դեկտեմբերի 15։ Նմանատիպ որոշում կայացվել էր նաև 2022 թվականին՝ Քաթարում կայացած Աշխարհի առաջնության նախաշեմին, որն անցկացվում էր ձմռանը՝ ակումբային մրցաշրջանի ընթացքում։

​Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը հաստատել էր, որ Եգիպտոսի հավաքականի ավագ Մոհամեդ Սալահը ազգային թիմին կմիանա հենց դեկտեմբերի 15-ին։

Այս փոփոխության շնորհիվ Սալահը կհասցնի մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակում կայանալիք «Ինտերի» (դեկտեմբերի 9) և Պրեմիեր լիգայի՝ «Բրայթոնի» դեմ (դեկտեմբերի 13) հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը կանցկացվի 2025 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2026 թվականի հունվարի 18-ը։

Leave a Comment