Հայաստանում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20251203/hajastanum-azdecutjan-gvortsakalneri-cancery-bacahajtvats-en-pashinjan-96496920.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94950900_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e5382462628f2a2020e319f647e272b9.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, գործակալ

նիկոլ փաշինյան, գործակալ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ազդեցության գործակալների ցանցերը բացահայտված են` ամբողջությամբ և լիարժեք։ Այդ մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բադալյանը հետաքրքրվեց վարչապետից` հնարավո՞ր է` մոտ ապագայում սկսեն բացահայտվել գործակալական ցանցերը։

«Մենք կկարողանա՞նք ժողվորդին շատ ավելի հեշտությամբ բացատրել, որ իսկապես ճահճից դուրս ենք եկել ու իրապես բռնել ենք ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի խաղաղության ուղին»,– հարցրեց պատգամավորը։

Փաշինյանն նշեց, որ հարուցված և դատարաններում գտնվող քրեական գործերի շրջանակում են նաև բացահայտված ազդեցության գործակալների ցանցերը։

«Ես շատ թափանցիկ ասել եմ հոգևորականների ցանցի մասին։ Այդ ամենը բացահայտված է ու ամեն ինչ թափանցիկ է։ Ներքաղաքական կյանքում ինչո՞ւ փոթորիկներ չկան, փոթորիկներ կան, սակայն սուրճի բաժակի մեջ, քանի որ ազդեցության գործակալները չեզոքացված են, ֆինանսավորման աղբյուրները չեզոքացված են, հիբրիդային գործիքները չեզոքացվում են»,– հայտարարեց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ այլ մանրամասների ևս տիրապետում է, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Leave a Comment