3 դեկտեմբերի 2025 – 17:57 AMT
PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում գործում է Հուզական աջակցության թեժ գիծ: Այն հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։
«Ծառայությունը գործում է առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և էթիկական օրինակելի չափանիշներով։ Թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հոգեբանական աջակցություն, և անհրաժեշտության դեպքում կուղղորդեն այլ ծառայությունների՝ աջակցությունը համալիր դարձնելու համար։
Զանգահարե՛ք և խոսեք վերապատրաստված մասնագետների հետ»,–ասվում է հաղորդագրության մեջ։