ԿԳՄՍՆ–ն վարորդական դասընթացներ կանցկացնի դպրոցների ավարտական դասարաններում. նախարար

https://arm.sputniknews.ru/20251203/kgmsnn-varvordakan-dasyntacner-kanckacni-dprvocneri-avartakan-dasarannerum-nakharar-96494550.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/880/35/8803538_0:0:1425:1068_1920x0_80_0_0_17775fe5887ea58c3b4984c40b70c9c4.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, նախարար, վարորդ, վարորդական իրավունք

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ժաննա անդրեասյան, նախարար, վարորդ, վարորդական իրավունք

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով` ապագա վարորդական քննությունների համար աշակերտների շրջանում հնարավոր է անցկացնել գոնե տեսական դասընթաց։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջնակարգ հանրակրթական դպրոցների տասներկուերորդ՝ ավարտական դասարաններում փորձնական կարգով կանցկացնի վարորդական դասընթացներ: Այս մասին ԱԺ—ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությանն աջակցելու հնարավորությունները քննարկվել են ՆԳՆ գործընկերների հետ։

«Կարծում եմ՝ լավ գաղափար է ապագա վարորդական քննությունների համարգոնե տեսական դասընթացի անցկացումը։ Վստահ եմ, որ հաշվի առնելով մեր կադրային հնարավորությունները, այդ թվում՝ պարեկային ոստիկանության կադրային բազան, կարող ենք առաջիկայում քննարկել` ինչպես սկսել գործընթացը», – ասաց նախարարը։

Հավելենք, որ դպրոցներում գործնական հմտությունների ավելի մեծ ծավալի դասավանդման հնարավորությունը նախատեսված է նոր կրթական ծրագրով, որին աստիճանաբար անցում են կատարում երկրի միջնակարգ դպրոցները:

Սեպտեմբերի 1–ից ուժի մեջ են մտել վարորդական իրավունքի հետ կապված կարգավորումները

Leave a Comment