«ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի վեսթի փաստաթուղթ չկա»,- այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցադրումներին։
«Ես շատ մտածել եմ, թե ինչու չկա, և իմ պատասխանը մեկն է՝ որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուցթ չի եղել, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի են ունեցել Հոկտեմբերի 27 և դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունները, ուրիշ որևէ բացատրություն չկա․․․»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, դա ճշգրիտ դավադրության տեքստն է։
«Էս 5 տարի է Քի Վեսթ եք ասում, էդքան ուժեղ, լավ ծրագիր էր, իրականացնեիք, ավելին, դուք եք հրաժարվել, գնացել Մադրիդյան սկզբուքներ առաջարկել, բա եթե լավ բան էր, ինչո՞ւ եք հրաժարվել»,- հավելեց վարչապետը։