Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրից նախանշանակված խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։
«Բարսելոնայից» աչքի են ընկել Ռաֆինյան, Դանի Օլմոն ու Ֆերան Տոռեսը։ Ռոբերտ Լևանդովսկիի՝ 11-մետրանոցից կատարած հարվածից հետո էլ գնդակը բարձր է ընթացել։
Կատալոնական թիմը 37 միավորով առաջատարն է, «Աթլետիկոն»` 31 միավորով չորրորդը։