Մադրիդի «Ռեալի» չիլիացի նախկին հարձակվող Իվան Սամորանոն կիսվել է «սերուցքայինների» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին իր կարծիքով։
Մամուլում վաղուց լուրեր են շրջանառվում բրազիլացի ֆուտբոլիստի 2026 թվականին «արքայական» ակումբից հնարավոր հեռանալու մասին, սակայն, չիլիացի նախկին հարձակվողի խոսքով, մադրիդյան գրանդը չպետք է բաժանվի իր խաղացողից։
«Վինիսիուսը ուժեղ բնավորություն ունի. նա մրցակցի դեմ պայքարում է խաղերի ժամանակ, բայց խաղադաշտից դուրս կասկածելի հայտարարություններ չի անում կամ ավելորդ աղմուկ չի բարձրացնում։ «Ռեալին» անհրաժեշտ են խաղացողներ, որոնք կատաղի կերպով կպաշտպանեն ակումբը, նույնիսկ եթե դա նշանակում է մրցակիցների հետ բախում։ Վինիսիուսը նրանցից մեկն է», — Իվան Սամորանոյի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
25-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։