Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի բովանդակությունը: Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված կարևոր քայլ է։ Այն կառուցված է ՀԸԳՀ հիմքի վրա՝ սահմանելով հավակնոտ առաջնահերթություններ մի շարք ոլորտներում։ Օրակարգն ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի արտացոլումն է և Հայաստանի և ԵՄ-ի կողմից բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հանձնառության վկայությունը։ Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգն արտացոլում է նաև Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները և Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և եվրոպական ընտանիքի հետ ինտեգրումը խորացնելու նրա ձգտումը։ Հայաստան-ԵՄ գործընկերությունը […]