Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցանկանում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հրապարակային հարց ուղղել՝ Գյումրու Սբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենի կողմից մատուցվելիք պատարագի տեքստը ի՞նչ կապ ունի պետության անվտանգության հետ։ Պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը հնչեցնելը ինչո՞վ է սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը, որ որոշել եք պատարագի տեքստի խմբագրի ֆունկցիա ստանձնել՝ ինչպես ակնարկում է Տեր Ռուբենը։ Ու ի վերջու, դուք ի՞նչ գործ ունենք կրոնական ծիսակարգերի հետ։