Aurora News | Զվարթնոց օդանավակայանում մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել

Անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով՝ Զվարթնոց օդանավակայանում  մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել։ Auroranews.am-ին այս մասին հայտնեցին Զվարթնոց օդանավակայանից։

«Պատճառը խիտ մառախուղն է։ Զվարթնոց օդանավակայան վայրէջք չեն կատարել Դուբայից (Fly Dubai) և Մոսկվայից (Shirak Avia) ժամանող չվերթերը:

 Նշված երկու չվերթները  վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում»,- հայտնում են գերատեսչությունից:

Leave a Comment