Aurora News | Դա կլիներ խաղաղության ընթրիք. Հեգսեթ

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ իր իդեալական ընթրիքը համարում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ։ Հեգսեթն այս հայտարարությունն արել է լրագրող Քեյթի Միլլերի հետ YouTube-ում հրապարակված փոդքասթում։

«Կարծում եմ՝ դա կլինեին նախագահ Թրամփը, Վլադիմիր Պուտինը և Զելենսկին։ Դա կլիներ խաղաղության ընթրիք», – ասել է Հեգսեթը, երբ հարցրել են, թե որ երեք մարդկանց կհրավիրի ընթրիքի։

Խոսելով այն մասին, թե ինչ կմատուցվի այս ընթրիքի ժամանակ, Հեգսեթը պատասխանել է. «Ստեյքեր»։ «Ինչ որ նախագահներն են ուզում», – պարզաբանել է նա։ Հեգսեթը նաև առաջարկել է աղցան՝ «ռուսական սոուսով», ի թիվս այլ բաների։

Leave a Comment