ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման միջոցով դրանց շրջանակի ընդլայնման հնարավորություններին։ Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը հանգամանալից անդրադարձ են կատարել փոխկապակցվածության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների, դրանով իսկ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։ ԱԳ նախարարը և ԵՄ […]