Աշխատաշուկայի թրենդներ․ ի՞նչ ուղղությամբ է շարժվում աշխարհը և տարածաշրջանը

Աշխատաշուկայի թրենդներ․ ի՞նչ ուղղությամբ է շարժվում աշխարհը և տարածաշրջանը

2025-ին գլոբալ աշխատաշուկան կանգնած է արագ փոփոխությունների առաջ՝ պայմանավորված տեխնոլոգիական թռիչքով, կանաչ տնտեսության զարգացմամբ և աշխատանքային վարքագծի ձևափոխությամբ։ Տնտեսագետները նշում են, որ աշխարհը մտել է «կրկին որակավորման» փուլ, որտեղ աշխատողի արժեքը որոշվում է ոչ միայն կրթությամբ, այլ մասնագիտական ունակություններով և ճկունությամբ։

Համաշխարհային միտումներ

Տեխնոլոգիան և AI-ը վերաձևում են աշխատաշուկան

Արհեստական բանականության տարածումը փոխում է պահանջվող մասնագիտությունների կառուցվածքը։ Հատկապես մեծանում է տվյալագիտության, ծրագրավորման, ավտոմատացման, ճարտարագիտության և AI կիրառման հետ կապված մասնագետների պահանջարկը։ Ընկերությունները գնալով ավելի քիչ են կենտրոնանում դիպլոմների վրա և անցնում են հմտահեն (skill-based) ընտրության։

Կրկին որակավորում  և վերապատրաստումներ՝ որպես նոր նորմա

Աշխատանքային շուկայում հաջող դիրք գրավելու համար կարևոր է շարունակական ուսուցումը։ Բազմաթիվ երկրներում պետական ծրագրերն ուղղված են աշխատողների վերապատրաստմանը՝ ապահովելով ավելի մրցունակ և ճկուն աշխատուժ։

Հեռավար և հիբրիդ աշխատանքի կայունացում

COVID-19-ից հետո ձևավորված հեռավար աշխատանքի մշակույթը դարձավ երկարաժամկետ միտում։ Տեխնոլոգիական, ֆինանսական, ծառայությունների և ստեղծագործ ոլորտները շարունակում են մեծ ծավալով առաջարկել հիբրիդ գործառույթներ, ինչը միաժամանակ մեծացնում է միջազգային մրցակցությունը մասնագետների միջև։

Կանաչ տնտեսությունը ստեղծում է նոր աշխատատեղեր

Վերականգնվող էներգիայի, կայուն զարգացման, էներգաարդյունավետության և բնապահպանական ծրագրերի աճը ձևավորում է «կանաչ աշխատանքների» նոր շուկա։ Մասնագետների կարիք կա ինչպես ինժեներական, այնպես էլ կառավարման և վերլուծական ոլորտներում։

Ֆրիլանս և միջազգային (cross-border) աշխատանք

Մեծ թվով ընկերություններ անցնում են միջազգային համագործակցության՝ ներգրավելով մասնագետների տարբեր երկրներից։ Ֆրիլանս հարթակները դառնում են կայուն եկամուտ ստանալու աղբյուր, իսկ «աշխարհագրությունից անկախ աշխատանքի» մոդելը՝  նոր իրականություն։

Տարածաշրջանային միտումներ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան

Հայաստան․ զբաղվածության պատմական բարձր ցուցանիշներ

2025-ի ընթացքում Հայաստանում գրանցվել են նոր ռեկորդներ՝ 810 հազարից ավելի աշխատատեղ, ինչը շուրջ 31 հազարով ավել է նախորդ տարվա համեմատ։ Տնտեսության աճող ճյուղերն են՝

  • ՏՏ և ինովացիոն ոլորտներ

  • Արտադրություն

  • Վաճառք և ծառայություններ

  • Բազմազգ ընկերությունների մասնաճյուղեր

Միաժամանակ նկատվում է միջին աշխատավարձի աճ, ինչը տնտեսագետների գնահատմամբ՝ պայմանավորված է ինչպես պահանջարովի, այնպես էլ ներգնա մասնագետների հոսքով։

Տարածաշրջան՝ Վրաստան և Ադրբեջան

Վրաստանում մեծացել է զբոսաշրջության, շինարարության և ծառայությունների ոլորտում զբաղվածությունը, ինչպես նաև Թբիլիսիում ձևավորվում է փոքր, բայց աճող տեխնոլոգիական էկոհամակարգ։
Ադրբեջանում աշխատաշուկայի աճը հիմնականում կապված է էներգետիկ նախագծերի, բնական գազի և ենթակառուցվածքների հետ, սակայն վերջին երկու տարում երկիրը հայտարարում է IT և նոն-օիլ ոլորտների ընդլայնման նոր ծրագրեր։

Գենդերային անհավասարություն և ներառականության խնդիրներ

Տարածաշրջանի  երկրներում դեռ պահպանվում է գենդերային անհավասարություն։ Կանանց տնտեսական ակտիվությունը զգալիորեն ցածր է, հատկապես STEM մասնագիտություններում։ Թեպետ ծրագրեր կան՝ ուղղված հավասար հնարավորությունների ապահովմանը, սակայն տեմպը դանդաղ է։

Ի՞նչ է սպասվում առաջիկա տարիներին

  • Տեխնոլոգիական մասնագիտությունները կշարունակեն մնալ առաջատար։

  • Կանաչ տնտեսությունը կստեղծի նոր աշխատատեղեր՝ հատկապես էներգետիկ և ինժեներական ոլորտներում։

  • Տարածաշրջանում մրցակցությունը մասնագետների համար կմեծանա, քանի որ միջազգային ընկերությունները սկսել են ակտիվորեն աշխատել Կովկասում։

  • Հմտությունների վրա հիմնված վարձույթը կդառնա հիմնական չափանիշը։

  • Վերապատրաստումը և հավելյալ կրթությունը կդառնան աշխատողի համար պարտադիր արժեհամակարգ։

Leave a Comment