Պետրո. Լատինական Ամերիկայի վրա ԱՄՆ-ի հարվածները կհամարվեն պատերազմ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից ցանկացած հարձակում կընկալվի որպես ագրեսիայի ակտ, որը կհանգեցնի պատերազմի։

«Մեր ինքնիշխանության վրա հարձակումը կնշանակի պատերազմի հայտարարում։ Մի՛ փչացրեք երկու դար տևած դիվանագիտական ​​հարաբերությունները»,-գրել է Պետրոն X-ում՝ հրավիրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր երկիր՝ տեսնելու, թե ինչպես է Բոգոտան պայքարում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

Դեկտեմբերի 2-ին կառավարության նիստի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը շուտով կսկսեն հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայի ցամաքային թիրախներին՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Leave a Comment