Մեկնարկել են (Զառիթափ)-Գոմք-Կապույտ տեղական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Վայոց ձորի մարզում մեկնարկել են Տ-9-31, /Հ-42/ (Զառիթափ)-Գոմք-Կապույտ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+600+կմ8+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 7.8կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհին կատարվում են հողային, արհեստական կառույցների նորոգման, ջրահեռացման համակարգերի կառուցման և այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Leave a Comment