Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Կիպրոսի հասակակիցներին

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ավարտեց ելույթը Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը B1 խմբի երկրորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց Կիպրոսի հասակակիցներին (0-1)։

Նշենք, որ նախորդ երկու խաղերում ևս Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել էր Չեռնոգորիայի (0-5) և Սերբիայի (0-3) Մ-19 թիմերին։

Leave a Comment