Սեզոնային վիրուսների ակտիվացման կապակցությամբ դպրոցներում և մանկապարտեզներում ներդրվում է «համաճարակային ֆիլտր»

Վիրուսների ակտիվացում է․ դպրոցները կանցնե՞ն հեռավար ուսուցման, պարզաբանում է նախարարը

Սեզոնային վիրուսների ակտիվացման կապակցությամբ դպրոցներում և մանկապարտեզներում ներդրվում է «համաճարակային ֆիլտր»


ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: 


Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 – 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ: 


Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։ 


«Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի», – նշել է նախարարը Facebook–յան իր էջում։ 


Նա նաև նշել է, որ գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։


Leave a Comment