Արման Թաթոյանը և Շահեն Հարությունյանը ստորագրել են քաղաքական համագործակցության հուշագիր

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ստորագրել են քաղաքական համագործակցության հուշագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։

«Փաստաթուղթը սահմանում է ընդհանուր նպատակների, արժեքների և գործողությունների շրջանակ, որոնք ուղղված են`

  • ազգային միասնականության վերականգնմանը,
  • պետական ինքնիշխանության պաշտպանությանը,
  • ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը»։

Leave a Comment